Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել է երկրաշարժի հետևանքով 217 զոհերի մասին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 24, 2011 10:09
Վերջին տվյալների համաձայն, երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհվել է 217 մարդ, հայտնել է ՆԳ նախարար Նաիմ Սահինը: Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 1090 մարդ: Զոհերից 100-ը Վանի բնակիչներ են եղել, իսկ մնացածը`Արջեշից էին: Տվյալները վերջնական չեն: Երկրաշարժի հետևանքով ավերվել է 90 շենք: Հարյուրավոր մարդիկ ողջ-ողջ թաղված են ավերակների տակ:
7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի` հոկտեմբերի 23-ին: Կրկնվող ցնցումներ են գրանցվել նույն օրը երեկոյան` 6,1 մագնիտուդով: Թուրքիային տասնյակ երկրներ առաջարկել են իրենց օգնությունը` աղետի հետևանքները վերացնելու գործում: Հայտնի է` Իսրայելի ու Ռուսաստանի օգնությունից իշխանությունները հրաժարվել են պաշտոնապես:
Ամենահզոր երկրաշարժը Վանում եղել է 35 տարի առաջ: Այն ժամանակ զոհվել է 3840 մարդ: Իսկ Թուրքիայի համար ամենահզոր երկրաշարժը եղել է 1999-ին երկրի հյուսիս արևմուտքում. այն ժամանակ զոհվեց 20 հազար մարդ:






Facebook
Tweet This
Email This Post
