Քադաֆիի կողմնակիցները հրապարակել են նրա կտակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 23, 2011 22:28

Սպանված Քադաֆիի կողմնակիցները պաշտոնական կայքում հրապարակել են գնդապետի կտակը,որտեղ նա իր կողմնակիցներին կոչ է անում շարունակել դիմադրությունը Անցումային  ազգային խորհրդի/ԱԱԽ/ ուժերի դեմ և պայքարել բոլոր ագրեսորների դեմ,ովքեր ուզում են գրավել Լիբիան: Այդ մասին հաղորդում է Բ-բի-սի ռադիոկայանը:

 

“Ես կոչ եմ անում իմ կողմնակիցներին պայքարել ցանկացած օտար ուժի դեմ, ով կուզենա գրավել Լիբիան, այսօր, վաղը և միշտ,- գրված է զոհված առաջնորդի վերջին ցանկությունը պարունակող փաստաթղթի մեջ,- Եթե նույնիսկ մենք  անմիջապես չհաղթենք , մենք դաս կտանք հաջորդ սերունդներին ,որ իր ժողովրդին պաշտպանելու որոշումը մեծ պատիվ է ,  իսկ դավաճանությունը ամենահսկայական մեղք,որը հավերժ կմնա պատմության մեջ:

 

Կտակում Քադաֆին ցանկություն է հայտնել թաղվել Սիրտ քաղաքի գերեզմանոցում `իր ընտանիքի և ազգականների կողքին: Նա նաև ցուցումներ է տվել ,որ իր մահից հետո իր ընտանիքի բոլոր անդամներին , հատկապես կանանց և երեխաներին պետք է ցուցադրել անհրաժեշտ օգնություն,հաղորդում է ИТАР-ТАСС.-ը:

Հոկտեմբերի 23 –ին ԱԱԽ-ի ներկայացուիչ Մահմուդ Ջիբրիլը Բենգազիում    հայտարարեց, որ Լիբիան ազատվել է Քադաֆիի ռեժիմից և իրենց սիրելի երկիրը ազատագրվել է:”- ասել է նա

 

Դիտվել է 1194 անգամ:
Print Friendly

Leave a Reply