Մերկելը փափուկ արջուկ է նվիրել Սարկոզիի դստերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 23, 2011 21:07

ԳՖՀ –ի ֆեդերալ կանցլեր Անգելա Մերկելը Եվրամիության գագաթնածողովում  փափուկ արջուկ նվիրեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին  նրա նորածին դստեր` Ջուլիայի համար, ով ծնվել է հոկտեմբերի 19-ին:  Պետք է նշել,որ Սարկոզին Ֆրանսիայի միակ նախագահն է, որի ընտանիքում իր պաշտոնավարման ժամանակ երեխա է ծնվել:  Սա  Սարկոզիի առաջին դուստրն է, նա երեք տղա ունի իր նախկին ամուսնություններից:

Իսկ Կարլա Բրունին մի տղա էլ ունի իր առաջին ամուսնուց. նրա տղան արդեն տասը տարեկան է , հիշեցնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Շուտով Բրուսելում սպասվում է Անգելա Մերկելի և Նիկոլա Սարկոզիի համատեղ ասուլիսը, որտեղ նրանք պետք է ներկայացնեն իրենց խորհրդակցությունների արդյունքները ԵՄ –ի գագաթնաժողովում քննարկած հակաճգնաժամային ծրագրի վերաբերյալ: Բեռլինի և Փարիզի միջև պահպանվում է հակասությունը եվրոպական կարգավորող հիմնադրամի մեծացման և Հունաստանին երկրորդ ծրագրով օգնելու խնդիրների հետ կապված:

 

 

Դիտվել է 1128 անգամ:
Print Friendly

Leave a Reply