Գլենդեյլում հայաստանցի կինն ամուսնու կողմից բռնության է ենթարկվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 23, 2011 20:42

Մոտ երկու ամիս առաջ Գլենդեյլում երկիտասարդ կանանց քրիստոնեական ասոցիացիա է դիմել կուպտուկներով մի կին` խնդրելով թույլատրել իրեն գիշերել շենքում, քանի որ վախենում է գնալ տուն, ամուսնու մոտ, ով նախկինում սեռական հանցագործության համար դատապարտվել է եւ իրեն ֆիզիկական եւ սեռական բռնության է ենթարկում, գրում է «Glendale News-Press»-ը:

Կինն անգլերեն խոսել չի կարողացել եւ ԱՄՆ է եկել Հայաստանից իր ամուսնու հետ: Նա չի իմացել ամուսնու քրեական անցյալի եւ նախկին ամուսնալուծության մասին: 48-ամյա կինը այն շատերից է, ովքեր բռնության են ենթարկվում ընտանիքում, ասել է ասոցիացիայի տնօերն Միշել Ռոբերթսը:

Կինը 50 օրով տեղափոխվել է ճգնաժամային կացարան, ստացել է իրավաբանական օգնություն եւ ներկայումս արգելող դատական հրաման ունի ամուսնու դեմ: Նա հաճախում է դիմահարդարման դպրոց` երազելով բացել սեփական սրահը:

 

NEWS.am

 

Դիտվել է 1159 անգամ:
Print Friendly

Leave a Reply