Երկրաշարժից Թուրքիայում մահացել է 1000 հոգի,տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | October 23, 2011 20:18

Հոկտեմբերի  23 –ին Թուրքիայի երկրաշարժից մահացել են  500 -ից 1000 մարդ,այդ մասին հաղորդում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը`հղում կատարելով թուրքական սեյսմոլոգներին:

 

Ինչպես հաղորդում է ՌԻԱ նովոստին,տեղի իշխանությունները առայժմ հաստատել են 80 մարդու մահը:

 

Վան քաղաքի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդը տարբեր գնահատականներով 6,6 կամ 7,3 է:  Քաղաքում քանդվել են մի քանի տասնյակ տներ`այդ թվում դպրոցական հանրակացարանը, մեծ վնաս է կրել քաղաքի օդանավակայանը : Հաղորդում են ,որ այդ պատճառով չեն կարող թռչել փրկարարները:

 

Տուժածների մասին տվյալներ գործակալությունները դեռ չեն հայտնել, բայց հաղորդել են,որ մի քանի հարյուր վիրավոր կա:Շատերը փլատակների տակ են:

Հոկտեմբերի  23 –ի Թուրքիայի երկրաշարժը  վերջին տարիների ամենահզորն է այդ երկրում: Ստորգետնյա ցնցումները զգացել են Իրանում,Հայաստանում,Ադրբեջանում և Վրաստանի Թուրքիայի հետ սահմանակից շրջաններում: Բացի դրանից նույն օրը 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստանում`բարեբախտաբար առանց զոհերի, արդյունքում բջջային կապը ընդհատվել է

 

Դիտվել է 1361 անգամ:
Print Friendly

Leave a Reply