Մերիլին Մոնրոյի զգեստը վաճառվել է կես միլիոն դոլարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 23, 2011 14:17

Մերիլին Մոնրոյի կանաչ թավշյա զգեստը, որը հագել էր նա 1954թ. «Գետը,որը չի հետ չի հոսում» ֆիլմում խաղալիս, Չինաստանում աճուրդում վաճառվել է 504 հազար դոլարով, հաղորդում է  Associated Press-ը: Աճուրդի կազմակերպիչը   Julien’s Auctions աճուրդի տունն էր:

Տան ղեկավարը` Դարեն Ջուլենը ասում է ,որ զգեստի  գնորդը չի ցանկացել իր անունը հրապարակել:  Այդ հագուստը Մոնրոն հագել էր բեմի վրա  “I’m Gonna File My Claim” երգը կատարելիս: Ֆիլմում ,որը համարվում է դասական մարտաֆիլմ, Մոնրոն խաղում է խաղամոլի կնոջ դերում, որը կատարում էր Ռոբերտ Միտչը:

2011թ. հունիսին Մերիլին Մոնրոյի  բաց գույնի զգեստը ,որում նա նկարահանվել էր «Ցանկության յոթ տարիները» ֆիլմում ,ԱՄՆ-ում աճուրդի ժամանակ վաճառվեց  4,6 միլիոն դոլարով: Այդ շորը ֆիլմի հայտնի էպիզոդից էր:

Julien’s Auctions աճուրդում վաճառվեց նաև  72 հազար դոլարով կրծկալ,որ Մադոննան հագել էր “Who’s That Girl” շրջագայության ժամանակ, 1987 թ.: Բացի դրանից աճուրդում վաճառվեցին կոստյու մներ `Բերնարդո Բերտոլուչիի «Վերջին կայսերը» ֆիլմից, ինչպես նաև Ջոն Լենոնի գրած մի գրություն, Պոլ Մակարտի ստորագրությամբ մի բաս կիթառ և այլ առարկաներ,որոնք այս կամ այլ կերպ կապված են հայտնի մարդկանց հետ:

 

Դիտվել է 1697 անգամ:
Print Friendly

Leave a Reply