Հայաստանի հավաքականը հաղթեց Բելգիային 2:1 հաշվով

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ | | September 10, 2009 12:41

Սեպտեմբերի 9-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան hանրապետական մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2010 թ. աշխարհի գավաթի որակավորման փուլի խաղում հաղթեց Բելգիայի ընտրանուն: Մեր տղաները բավական ակտիվ սկսեցին հանդիպումը, իսկ խաղակեսի միջնամասում առաջ անցան հաշվի մեջ:  23-րդ րոպեին` Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո, մրցակցի դարպասապահ ԺանՖրանսուա Ժիյեն հետ մղեց գնդակը, սակայն Հովհաննես Գոհարյանն այն ուղարկեց ցանցից ներս: Հարվածից հետո ստիպված էր այն հանել սեփական դարպասից:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Հայաստանի հավաքականը կրկնապատկեց հաշիվը. 51-րդ րոպեին մեր թիմի ավագ Սարգիս Հովսեփյանն անհատական անցումով դուրս եկավ հարվածային դիրք և ոչ մի հնարավորություն չթողեց մրցակցին` 2:0: Հյուրերին միայն մրցավարի ավելացրած ժամանակի երկրորդ րոպեին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Դանիել Վան Բյույտենը: Այսպիսով, Հայաստանի ազգային ընտրանին խմբային մրցաշարում տարավ իր առաջին հաղթանակը:

Վաստակած 4 միավորով Հայաստանի հավաքականը շարունակում է եզրափակել եվրոպական 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակը:
Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ահա թե ինչ ասացին երկու հավաքկանների մարզիչները.

Վարդան Մինասյան (Հայաստան). «Իհարկե, Բոսնիայի և Հերցեգովինայի ու Բելգիայի հավաքականների միջև կա տարբերություն, այնուամենայնիվ, ըստ իս, մենք նախորդ խաղում էլ վատ չգործեցինք: Խաղավերջում թիմը հետ քաշվեց, և մենք ստիպված էինք ավելի շատ ժամանակ անցկացնել սեփական կիսադաշտում: Այդուհանդերձ, մենք մի քանի անգամ լավ հակագրոհեցինք և պահեր ստեղծեցինք մրցակցի դարպասի մոտ:Դ եռ առաջին կեսում ստիպված էինք փոխարինել Առաքելյանին և Գոհարյանին. այդ է պատճառը, որ ես վերջին փոփոխությունն այդքան ուշ կատարեցի: Ես ցանկանում էի խաղադաշտ դուրս բերել Լևոն Պաչաջյանին, ով Բոսնիայի և Հերցեգովինայի հետ հանդիպումից հետո միացել էր թիմին և հավաքականի հետ էր մարզվում: Սակայն չնախատեսված փոփոխությունների պատճառով ես մինչև վերջին րոպեները փոխարինում չէի կատարում: Արարատ Առաքելյանն ու Հովհաննես Գոհարյանը վնասվածքներ էին ստացել և նույնիսկ մեծ ցանկության դեպքում չէին կարող շարունակել հանդիպումը: Հայաստանի հավաքականի խաղում ես որակական աճ եմ նկատում: Մեր ընտրանին ունի ներուժ. պետք է հավատալ սեփական ուժերին և լինել ինքնավստահ»:

Ֆրանկ Վերկոտերեն (Բելգիա). «Առաջին հերթին ես ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի հավաքականին և մրցակցի թիմի մարզչին հաղթանակի կապակցությամբ: Շատ բարդ մրցակից էր, որն արժանի հաղթանակ տարավ: Այդպես հաճախ է լինում, երբ թվում է, որ մրցակիցը թույլ է, սակայն խաղի ընթացքում տեսնում ես մեկ այլ թիմ: Մենք հանդես եկանք առանց երեք առանցքային ֆուտբոլիստների, բայց դա չի կարող արդարացնել մեր ցուցադրած խաղը: Ես չեմ կարծում, որ Իսպանիայում կրած պարտությունն ազդեց այսօրվա հանդիպման վրա, սակայն պետք է ասեմ, որ մեր հավաքականն այսօր ցույց չտվեց իր ողջ ներուժը: Իսպանիայում մենք պարտվեցին բոլոր առումներով: Հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել: Մենք գոլ խփելու ընդամենը երկուերեք հնարավորություն ստեղծեցինք, իսկ իսպանացիները` բազմաթիվ: Ինչ վերաբերվում է ինձ, ապա ես հրավիրվել եմ հավաքական ընտրական մրցաշարի հինգ հանդիպումների համար և կլքեմ թիմն ընրական փուլի ավարտից հետո»:

Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply