Արմինե Սինաբյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնուհի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 23, 2011 12:20

Ռոտերդամում կայացած բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն դարձավ Արմինե Սինաբյանը: 64 կգ քաշայինների պայքարում հայտավորված մարզուհին վերելքով անցկացրեց  հանդիպումները և, միայն եզրափակչում զիջելով Թուրքիայի ներկայացուցիչ Գյուլզում  Տատարին, արժանացավ արծաթե մեդալի: Արմինեն 26 տարեկան է: Նա ծնվել է Երևանում, սակայն բնակվում և մարզվում է Շվեդիայում:

Հայաստանի հավաքականը թիմային ատաջնությունում  7-րդն է: Մեր թիմի կազմում էին նաև Հայկուհի Նահապետյանը, Կարինե Գևորգյանը, Աշխեն Սիմոնյանը, որոնք առաջին իսկ հանդիպումներում պարտվել էին և դուրս մնացել պայքարից:
Իսկ թիմային մրցությունում առաջինը Ռուսաստանի ընտրանին է` ոսկե 4, արծաթե 2 մեդալ:

 

Դիտվել է 781 անգամ:
Print Friendly

Leave a Reply