Քադաֆիի մարմինը կհանձնեն հարազատներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 23, 2011 9:21

Լիբիայի  իշխանությունները որոշել են Մուամար Քադաֆիի մարմինը հանձնել հարազատներին, հաղորդում է SkyNews հեռուստաալիքը `հղում անելով Ազգային անցումայի խորհրդի/ԱԱԽ/ ներկայացուցիչ  Ահմեդ Ջիբրիլին : Որտեղ կթաղվի լիբիական նախկին առաջնորդը չի հաղորդվում:

 

Ավելի վաղ հայտնի էր,որ Քադաֆիի հարազատները խնդրել են միջազգային կազմակերպություններին ճնշում գործադրել Լիբիայի ԱԱԽ-ի վրա, որ երկրի իշխանությունները հանձնեն մարմինը Սիրտ քաղաքին,որտեղ Քադաֆիին կթաղեն մահմեդական ավանդույթով:

Հիմա ԱԱԽ-ի ներկայացուցիչները Սիրտի բնակիչների հետ բանակցում են ,թե ով կվերցնի Քադաֆիի մարմինը, ինչը այժմ դրված է համընդհանուր դիտման Միսուրատ քաղաքի խանութներից մեկի արդյունաբերական սառնարանում:

«Մենք կարծում ենք,որ դա կկատարվի շատ շուտ: Դա մի քանի օրվա ,եթե ոչ մի քանի ժամվա հարց է»,-ասել է Ջիբրիլը:Ենթադրվում է ,որ Քադաֆիի գերեզմանի տեղը գաղտնի կպահվի:

Քադաֆին պետք է թաղվեր մահվանից մեկ օրվա ընթացքում`մահմեդական ավանդույթի համաձայն: Սակայն ԱԱԽ-ի ղեկավարության վեճերի պատճառով,թե որտեղ թաղեն նախկին առաջնորդին, դա տեղի չունեցավ:

Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ պահանջել են հերձել Քադաֆիի դին,որպեսզի իմացվի մահվան պատճառը: Բայց մինչ այժմ հայտնի չէ կատարվել է արդյոք հերձումը:

Մուամար Քադաֆին սպանվել է 2011թ. հոկտեմբերի 20-ին,իր հարազատ Սիրտ քաղաքի մերձակայքում,որտեղ թաքնվել էր ԱԱԽ-ի զինվորներից: վարկածներից մեկի համաձայն նա փորձել է փախչել և մահացու վիրավորվել է: Նրա հետ սպանվել է նրա որդի Մուտասիմը:

 

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply