Համանախագահները շփման գիծը հատելուց հետո մեկնեցին Բաքու

Պաշտոնական, Օրվա լուր | | October 23, 2011 6:56

Այսօր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծը հատելուց հետո ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Ադրբեջանի Բարդայի շրջան, որտեղից ուղղաթիռով մեկնել են Բաքու։

Ադրբեջանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ` միջնորդները լրագրողներին միայն հայտնել են Երեւանում կայացած եւ Բաքվում նախատեսվող հանդիպումների մասին ու հրաժարվել պատասխանել նրանց հարցերին։

azatutyun.am

Դիտվել է 1066 անգամ:
Print Friendly

Leave a Reply