Կրկին երկրաշարժ՝ Թուրքիայում. Հայաստանում դեռևս ցնցումները զգալի չեն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 10, 2009 11:45

mortgages_overseas-turkey-mortgagesՀայաստանի սեյսմիկ  ծառայության տվյալներով՝ այսօր Թուրքիայում 3.7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Ցնցումները նկատելի են եղել գիշերը՝ տեղական ժամանակով 02.36-ին:  Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան:

Ծառայությունից «Անկախ»-ին ասացին, որ էպիկենտրոնում ցնցումները կազմել են 5 բալ: Երկրաշարժը տեղի է ունեցել հարավային Ահլատ քաղաքից 12 կմ հեռավորության վրա՝ Վանա լճի ափին:

Ծառայութունից ասացին նաև, որ երեկ և այսօր  Վրաստանում ու Թուրքիայում գրանցված ցնցումները նկատելի չեն եղել Հայաստանում. «Եթե Թուրքիայում ցնցումներն ուժեղ լինեն, մեզ մոտ էլ  կնկատվի»,-ասացին ծառայությունից:

Դիտվել է 977 անգամ:
Print Friendly

Leave a Reply