Քադաֆիի մարմինը տեսնելու և լուսանկարվելու համար հսկայական երթ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | October 22, 2011 15:55

Միսուրատի հազարավոր բնակիչներ  հերթ են կանգնել Սուկ ատ-Տավիս հին շուկայի շրջանում ,  որպեսզի իրենց աչքերով տեսնեն Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի մարմինը, որը դրված է առևտրական հրապարակի բանջարեղենային սառնարանում:

Սկզբից այդ վայրը ընտրել էին, որպեսզի թաքցնեն Քադաֆիի մարմինը ,մինչև այն թաղելու որոշում կայացնելը, ենթադրում է  ԱՊ-ն: Բայց ինֆորմացիան  չհաջողվեց գաղտնի պահել և առևտրի կենտրոնի հրապարակ ձգվեց մարդկանց ամբոխը: Իշխանությունները ստիպված էին նախկին առաջնորդի մարմինը ցուցադրել : Այցելուները `նրանց մեջ նաև երեխաներ հաճույքով նկարվում են սպանված Քադաֆիի կողքին:

 

Ցանկացողների հսկայական հոսքի պատճառով, պահապանները ստիպված եղան հատուկ ժամեր սահմանել դիակը տեսնելու համար` ընտանիքների համար առանձին և անհատ մարդկանց համար առանձին:

 

Նախօրեին Լիբիայի  ԱԱԽ տեղեկատվության  նախարար Մահմուդ Շամամը հայտարարեց,որ գնդապետին կթաղեն ուրբաթ, դա  հաստատեցին նաև նոր իշխանության մյուս ներկայացուցիչները: Իսկ ապստամբների  ջոկատներից  մեկի հրամանատարը հաղորդեց , որ Քադաֆիին կթաղեն առաջիկա 24 ժամում`”պատվով”: “Նրա մարմինը հողին կհանձնվի մահմեդական ավանդույթի համաձայն”-ասաց նա Ռեյտեր գործակալությանը, չճշտելով թե հատկապես ուր են թաղելու գնդապետին:

 

Ավելի ուշ ԱԱԽ-ի գործկոմի  տնտեսական և ֆինանսական հարցերի քարտուղար Ալի Թարխունին նշեց, որ թաղումը կհետաձգվի մի քանի օր` կազմակերպչական հարցեր կարգավորելուց հետո , մասնավորապես թաղման տեղը որոշելուց հետո:

 

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է ,որ  ԱԱԽ-ի ներկայացուցիչը,ով չի ցանկացել ներկայանալ , ասել է,որ Անցումային խորհրդում չկա միակարծություն թե ինչպես վարվեն “Քադաֆիի դիակի հետ” և որտեղ այն թաղեն: 

 

Դիտվել է 1310 անգամ:
Print Friendly

Leave a Reply