“Վարդագույն քաղաք” –ը` Երևանի քաղաքապետարանին
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | October 22, 2011 15:40
ՀՀ վաստակավոր նկարիչ, Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ Անատոլի Ավետյանի «Վարդագույն քաղաքե կտավն այսուհետ կզարդարի Երևանի քաղաքապետարանի երրորդ հարկի ճեմասրահը:
Կտավը խորհրդանշական է` օգտագործված հայոց եռագույնի երանգներով, մեր մայրաքաղաքի պահապան հրեշտակի բիբլիական Արարատը պատկերող թևերով, մեծն Թամանյանի նախագծած, Երևանի խորհրդանիշերից մեկը հանդիսացող Հանրապետության հրապաակից մի դրվագով:
Կտավը, որպես նվեր, հանձնելով քաղաքապետարանին` գեղանկարիչը նշել է, որ թեև այն ձեռք բերելու տարբեր առաջարկություններ են եղել, այնուամենայնիվ ինքը որոշել է, որ «Վարդագույն քաղաքիե լավագույն տեղը Երևանի քաղաքապետարանն է:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Ստեփանյանը, շնորհակալություն հայտնելով գեղանկարչին նվերի համար, վստահեցրել է, որ թեև կտավը պատկերասրահում չէ, այդուհանդերձ դիտողների պակաս չի ունենա և քաղաքապետարանի այցելուներն ու հյուրերը հնարավորություն կունենան դիտելու և գնահատելու արվեստագետի ստեղծագործությունը:
Նշենք, որ Անատոլի Ավետյանի ստեղծագործությունները ցուցադրվում են աշխարհի մի շարք պատկերասրահներում, ինչպես նաև տեղ են գտել Վատիկանումª Հռոմի Պապի հավաքածուում, նաև ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի նախագահների անձնական հավաքածուներում:
Տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
