Կանանց մեծամասնությունը բիսեքսուալ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 22, 2011 15:18

Արևմուտքի գիտնականներն ապշեցուցիչ ու անհերքելի ապացույցներ են ներկայացրել, որոնց համաձայն, ժամանակակից կանանց մեծամասնությունը   սուր սեքսուալ մղում է զգում ոչ միայն հակառակ  սեռի ներկայացուցիչների` այլև  այլ կանանց նկատմամբ:

Ինչպես վկայում են Բոյսեի պետական  համալսարանի բազայի հիման վրա կատարված հետազոտությունների արդյունքները, ժամանակակից կանանց մեծամասնությունը բիսեքսուալ է ու սեռակիցներին նվազ գրավիչ չի համարում: Հետազոտության հեղինակները հավատացնում են, որ բոլոր կանայք հաջողությամբ կարողանում են քողարկել իրենց հետաքրքրությունները: Նույնիսկ մեծ համակրանք ունենալով սեռակցի նկատմամբ, նրանք, սովորաբար, հազվադեպ են թույլ տալիս, որ նման հարաբերությունները ընկերականի շրջանակներից դուրս գան: Գիտնականները նշել են, որ շատ կանանց մոտ ընկերուհիների նկատմամբ համակրանքը տարիների հետ ուժգնանում է, սակայն,  այնուամենայնիվ,նրանք չեն համարձակվում ընկերուհիներին առաջարկել իրենց բիսեքսուալ փորձը:

 

Դիտվել է 2338 անգամ:
Print Friendly

Leave a Reply