Ավտովթարներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 22, 2011 15:07
Հոկտեմբերի 21-ին, ժամը 01.30-ին, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է ճանապարհի միջնամասի բետոնե պատին և հենասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Հոկտեմբերի 21-ին, ժամը 10-00-ին, Էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար   են  բախվել «Ֆոլքսվագեն Տուարեգ» և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆորդ տրանզիտ»-ի վարորդն ու երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Հոկտեմբերի 21-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Արթիկ-Պեմզաշեն ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով վարորդներն ու մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Հոկտեմբերի 21-ին, ժամը 18.55-ի սահմաններում, «Միցուբիշի-Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 64-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 1107 անգամ:
Print Friendly

Leave a Reply