Իտալացիները կալանավորված են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 22, 2011 14:54

Ինչպես տեղեկացրել էինք` ոստիկանության ծառայողները վերջերս հայտնաբերել էին Իտալիայի Հանրապետության քաղաքացիներ Վինչենցո Տորինոյին և Անտոնիո Կավեին, որոնք մի շարք քաղաքացիներից խարդախությամբ խոշոր չափերի հասնող գումարներ էին կորզել:
Հոկտեմբերի 21-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 62-ամյա մի քաղաքացի և հայտնել, որ դիտելով «Հերթապահ մաս» հեռուստահաղորդումը, ճանաչել է Տորինոյին և Կավեին, որոնք մայիսին, Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկի մոտ, չարաշահելով իր վստահությունը, խաբեությամբ վերցրել են 900 եվրոյին համարժեք դրամ:
Վ. Տորինոն և Ա. Կավեն կալանավորված են:
Նախաքննությունը շարունակվում է:

 

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply