ԱՄՆ-ում 153 կգ-անոց համբուրգեր են պատրաստել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 22, 2011 13:29

Ամերիկացիների սիրած ուտեստը, որը մեծացվել է աննկարագրելի չափերի, անթաքույց  հպարտությամբ 2000 դոլարով հանվել է վաճառքի:  Դեթրոյտի արագ սննդի Mallie’s Sports Grill & Bar ռեստորանը ԱՄՆ-ում  հռչակվել է գերմեծ համբուրգեր պատրաստելով  : Խոհարարական արվեստի վերջին գլուխգործոցը ճաշացանկում է հայտնվել անցած հինգշաբթի: Հսկայական սենդվիչը 153 կգ է ու բարձրությունն էլ 90 սմ է: Այն պատրաստելու համար 22 ժամ է պահանջվել, իսկ կալորիաների քանակը` 540000 է: Սա առաջին հսկան չէ այս խորտկարանի պատմության մեջ: 2008-ին խոհարարները պատրաստել են միանգամից 2 արտադրանք` 60 և 74 կգ-անոց:2009-ին  լույս աշխարհ է եկել 84 կգ-անոց միջուկով բուլկի,իսկ 2011-ին կշեռքի վրա էր 144 կգ-անոց արտադրանքը:

 

Դիտվել է 1288 անգամ:
Print Friendly

Leave a Reply