ՆԱՏՕ-ն Լիբիայում օպերացիան ավարտում է հոկտեմբերի 31-ին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 22, 2011 13:04

Ուրբաթ, հոկտեմբերի 21-ին ՆԱՏՕ-ի գլխ, քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հատարարել է, որ Լիբիայում “Միացյալ պաշտպան” օպերացիան ավարտում է հոկտեմբերի 31-ին: Այս որոշումը պաշտպանել են դաշինքի բոլոր 28 անդամ երկրները: Նիստը տևել է 5,5 ժամ: “Մենք մտադիր չենք զինված ուժեր թողնել Լիբիայում: Մենք մտադիր ենք ավարտել օպերացիան,  ու դա ճիշտ եզրափակում կլինի”: Մուամար Քադաֆիի մահվան հետաքննութունն էլ նա համարել է Լիբիայի իշխանությունների ներքին գործը:

Քադաֆիի դեմ ապստամբությունը սկսվել էր 2011-ի փետրվարին, որը շուտով վերաճեց զինված պայքարի կառավարության ու ընդդիմադիրների միջև: Տրիպոլիում մարտին ՆԱՏՕ-ն գործունեություն ծավալեց, որի նպատակն էր Լիբիայում անթռիչք գոտի ստեղծելը: Հատկապես  նշվում է, որ ՆԱՏՕ-ի զորքի ոտքը չի դիպել լիբիական հողին:

 

Դիտվել է 940 անգամ:
Print Friendly

Leave a Reply