Աշոտ Հովակիմյանը`ար­տա­քին գործերի նախարարի տեղակալ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | October 22, 2011 12:56

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Աշոտ Հովակիմյանին Հայաստանի Հանրապե­տության ար­տա­քին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին:

 

Աշոտ Հովակիմյանը ծնվել է 1961թ. նոյեմբերի 16-ին Երևանում:

 

1978թ. ավարտել է Երևանի Ա. Չեխովի անվան N 55 միջնակարգ դպրոցը:

 

1983թ. ավարտել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը` սլավոնական լեզուներ մասնագիտությամբ:

 

1987թ. ավարտել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի սլավոնագիտության և բալկանագիտության ինստիտուտի ասպիրանտուրան /Մոսկվա/ և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական կոչում:

 

1988-1992թթ.-  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտի գիտաշխատող:

 

1992թ. ապրիլ – 1993թ. օգոստոս – ՀՀ ԱԳՆ Եվրոպայի բաժնի երկրորդ քարտուղար:

 

1993թ. օգոստոս-1996թ. փետրվար – Հունաստանի Հանրապետությունում ՀՀ  գործերի ժամանակավոր հավատարմատար, այնուհետև` դեսպանության առաջին քարտուղար:

 

1996թ. փետրվար – 1998թ. հուլիս – ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Երկրորդ եվրոպական բաժնի վարիչ, ապա` Երկրորդ եվրոպական բաժանմունքի տնօրեն:

 

1998թ. հուլիս – նոյեմբեր – ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական:

 

1998թ. ապրիլից – համատեղության կարգով, իսկ նոյեմբերից` մշտական հիմունքներով Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ գործերի հավատարմատար:

 

1999 – 2006 թթ. – Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

 

2000 – 2006 թթ.– համատեղության կարգով Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը` Վարշավա/:

 

2000- 2006 թթ. մարտ – համատեղության կարգով Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը` Վարշավա/:

 

2000 – 2006 թթ. – համատեղության կարգով Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը` Վարշավա/:

 

 

2006-2011 թթ-.  Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

 

2006-2011 թթ. – համատեղության կարգով Հունգարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը` Վիեննա/:

 

2006-2011 թթ. –  համատեղության կարգով Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը` Վիեննա/:

 

2006-2011 թթ. – համատեղության կարգով Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը` Վիեննա/:

 

2008-2011 թթ. – ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

 

2008-2011 թթ. օգոստոսից – Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ում և միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

 

ՀՀ Նախագահի հոկտեմբերի 22-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ:

 

Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

 

Պարգևատրված է Լեհաստանի Պատվո շքանշանի Կոմանդորական խաչով /2005/ և Էստոնիայի Տեռռա Մարիանայի Խաչի երկրորդ դասի շքանշանով /2006/:

 

2011թ. սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով` դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար:

 

2 գիտական մենագրությունների և շուրջ 60 գիտական և քաղաքագիտական հոդվածների հեղինակ է:

 

Ամուսնացած է, ունի դուստր և որդի:

 

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, սերբերեն, խորվաթերեն, լեհերեն լեզուներին:

 

 

 

 

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply