ԱՄՆ-ում մահացել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 22, 2011 10:41

Ուրբաթ, հոկտեմբերի 21-ին ԱՄՆ-ում մահացել է արքայազն Սուլթան 15-րդը Սաուդյան Արաբիայի հիմնադիր  թագավոր Աբդել Ազիզայի որդին, ուր տեղափոխվել էր բուժման նպատակով:  Սաուդյան Արաբիայի 83-ամյա թագաժառանգ Սուլթան բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդը  զբաղեցնում էր նախարարների խորհրդի առաջին տեղակալի պաշտոնը (նախագահը Սաուդյան Արաբիայի թագավորն է), ինչպես նաև պաշտպանության ու օդագնացության նախարարն էր: Նա հիվանդ էր հաստաղիքի քաղցկեղով ու վերջին մի քանի տարին բուժվում էր: Թագավորն ու նրա եղբայրը նույնպես առողջական խնդիրներ ունեն: Նրա տեղը թագի ժառանգման կանոնադրության համաձայն, կզբաղեցնի 78-ամյա արքայազն Նաիֆ բեն Աբդել Ազիզ Ալ-Սաուդը, որը կառավարության նախագահի երկրորդ տեղակալն է ու ՆԳ բազմամյա նախագահը:

 

Դիտվել է 1014 անգամ:
Print Friendly

Leave a Reply