Թուրքիայում կստեղծվի Սփյուռքի նախարարություն, որը կհակազդի արտասահմանում հայկական լոբբիին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 10, 2009 21:08
Թուրքիան փորձում է հակազդել հայկական հզոր լոբբիին: Ըստ թուրքական աղբյուրների` առաջիկայում այդ երկրի Ազգային մեծ ժողովի քննարկմանը կներկայացվի արտասահմանում բնակվող թուրքերի հարցերով նախարարություն ստեղծելու նախագիծը: Կառույցը, ըստ «Սաբահ»-ի, հիմնականում փորձելու է կասեցնել հայկական լոբբիի հակաթուրքական քարոզչությունը: «Թուրքիայի համար տարիներ շարունակ գլխացավանք համարվող հզոր հայկական լոբբիին հակազդելու նպատակով կստեղծվի պատմական նշանակության կարեւոր կառույց»,-գրել է թերթը: Նախատեսվում է ստեղծվելիք նախարարության մասնաճյուղեր բացել նաև Եվրոպայում և Միացյալ Նահանգներում:






Facebook
Tweet This
Email This Post
