Միլիոնատերերը դուրս են եկել փողոց միանալու”Գրավենք Ուոլ սթրիթը” շարժմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | October 22, 2011 9:36

“Գրավենք Ուոլ սթրիթը”ակցիային միացան  միլիոնատերերը և դուրս եկան Նյու- Յորքի փողոցներ: Այժմ  ” 99տոկոսին” միացան ամերիկյան էլիտայի  “Ես`մի  տոկոս եմ ,վերցրեք ինձնից ավելի շատ հարկեր”պաստառները:

Շարժման մասնակիցները համացանցի հատուկ կայքում կառավարությանը կոչ են անում կրճատել ամերիկյան հասարակության սոցիալական տարբերությունը:Նրանց կարծիքով հավասարության առաջին քայլը պիտի լինի ամենահարուստների հարկերի բարձրացում,այսինքն  ղեկավար շրջանակների ներկայացուցիչնեի:

Հիշեցնենք,որ այս օրերին “Գրավենք Ուոլ սթրիթը” շարժման մասնակիցները հավաքեցին  կես միլիոն դոլար ակցիաները շարունակելու համար: Հիմնական սպառնալիքը,որ կարող է կանգնեցնել շարժումը ձմռան մոտենալն է : Չնայած մասնակիցները հայտարարում են,որ շարունակելու են պայքարել նույնիսկ սառնամանիքին:


Դիտվել է 1176 անգամ:
Print Friendly

Leave a Reply