Հայաստանի ընտրանին հաղթեց Սլովակիայի ներկայացուցիչներին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 22, 2011 9:13

Հոկտեմբերի 21-ին Երևանում մեկնարկեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների հավաքականների որակավորման փուլի ընտրական մրցաշարը: Առաջինը խաղադաշտ դուրս եկան Հունաստանի և Անդորրայի հավաքականները: «Միկա» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումը ավարտվեց 10:0 հաշվով հօգուտ հույների: Երկուական գնդակ իրենց հաշվին գրանցեցին Կուսիդիսը, Դիամանտակոսը և Բակասետասը:
Այնուհետև «Հանրապետական» մարզադաշտում ուժերը չափեցին Հայաստանի և Սլովակիայի ընտրանիները: Հանդիպումն անցավ հավասար պայքարում: Երկու թիմերն էլ մի շարք հնարավորություններ ունեցան գրավելու մրցակցի դարպասը: Մեր թիմը ավելի հաջողակ գտնվեց և հաղթեց 2:1 հաշվով: Առաջին խաղակեսում երկու գոլի հեղինակ դարձավ Հովհաննես Հովհաննիսյանը, ով երկու դեպքում էլ մոտ տարածությունից հարվածներով գրավեց սլովակների դարպասը: Նոմինալ դաշտի տերերը պատասխանեցին 71-րդ րոպեին Վոյտուշի հեռահար հարվածով:
Հաջորդ տուրի հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 23-ին: «Միկա» մարզադաշտում ժամը 13:30-ին կմրցեն Սլովակիայի և Անդորրայի հավաքականները, իսկ 16:00-ին «Հանրապետական» մարզադաշտում կհանդիպեն Հայաստանի և Հունաստանի հավաքականները:


Դիտվել է 738 անգամ:
Print Friendly

Leave a Reply