27մլն ական վտանգում է Իրաքի բնակչության կյանքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ | | June 9, 2009 13:23

mines Իրաքի Պարլամենտի Առողջության և բնապահպանության կոմիտեի անդամ Բասիմ Շարիֆը հայտարարել է, որ ավելի քան 27 մլն ական կա Իրաքի տարածքներում:

«Ավելի քան 27 մլն ական շարունակում է մնալ Իրաքի և Իրանի սահմանային տարածքներում, որը ձգվում է մինչև 1200 կմ»,-ասել է Շարիֆը:

Ըստ նրա տվյալների` աշխարհի ամենամեծ «ականի դաշտը» Իրաքի Բադրա քաղաքի հարակից տարածքներում է` 433 000 ակր տեղայնությամբ:

Ականներն այնպես են տեղադրված, որ պարզապես անհնար է մշակել հողը: Այն նաև մեծ սպառնալիք է տեղաբնակների համար:

Շարիֆը տեղեկացրել է, որ չպայթած միլիոնավոր ականները մնացել են 1991թ.-ի Իրաքյան պատերազմից հետո: Ականներով են շրջապատված նաև Քուրդստանի լեռնային տարածքները, որոնք չեն վնասազերծվել 1988թ.-ի` Իրան-Իրաք պատերազմից ի վեր:

Դիտվել է 1053 անգամ:
Print Friendly

Leave a Reply