ԱՄՆ–ում հայերի են ձերբակալել մարիխուանա աճեցնելու համար
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | October 22, 2011 8:48
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում ոստիկանությունը ձերբակալել է երկու հայերի մարիխուանա աճեցնելու համար։
Փասադենայի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել մի շարք քաղաքներում մարիխուանայի տարածմամբ զբաղվող հանցավոր խմբավորման դեմ եւ առգրավել թմրանյութի 125 թուփ։ Հետաքննությունը տեւել է մոտ երկու ամիս, իրավապահները Բոլդուին–փարքում մեծ ձեռնարկություն են հայտնաբերել, որը սարքավորված է եղել հատուկ լուսավորությամբ, ոռոգման համակարգով։
Փասադենայի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ գործողության շրջանակներում ձերբակալվել են Նորթ–Հոլիվուդի 25-ամյա բնակիչ Վահե Սարգսյանն ու Փասադենայի 35-ամյա բնակիչ Հակոբ Ջավասարյանը, որոնց թմրանյութի աճեցման մեղադրանք է առաջադրվել։ Նրանց տեղափոխել են Փասադենայի բանտ, եւ դատարանը 30 հազարական դոլարի գրավ է նշանակել։ Խուզարկությունները կայացել են Փասադենայում, Նորթ–Հոլիվուդում եւ Բոլդուին–փարքում։
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
