Կորուստ` Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 21, 2011 23:50
Հայաստանի ծանրամարտի հավաքականը Պոդոլսկում սկսեց նախապատրաստվել նոյեմբերի 5-13-ը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը: Ուսումնամարզական հավաքի մասնակիցմների թվում չէ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, 85 կգ քաշային գյումրեցի Արա Խաչատրյանը: Պատճառը վերջին պահին ստացած ոտքի վնասվածքն է: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել 21-ամյա գյումրեցի գերծանրքաշային ծանրորդ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Հայկ Հակոբյանը: Պոդոլսկում են նաև Տիգրան Գ. Մարտիրոսյանը (77 կգ), 69 կգ քաշայիններ Սամվել Գրիգորյանն ու Վանիկ Ավետիսյանը, ինչպես նաև գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը: Առաքել և Արայիկ Միրզոյաններն նախընտրել են պարապմունքները շարունակել Բաղրամյանում և միանգամից կուղևորվեն մրցավայր:
Հայաստանի ծանրորդուհիների հավաքականը, որի կազմում են` Իզաբելա Յայլյանը (53 կգ), Ալլա Սամվելյանը (58 կգ), Մելինե Դալուզյանը (69 կգ) և գերծանրքաշայիններ Հռիփսիմե Խուրշուդյանը և Նաիրա Հարությունյանը, նախապատրաստվում է Աբովյանում:






Facebook
Tweet This
Email This Post
