Իրաքում ահաբեկչությունից 17 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 10, 2009 11:02

iraq_mapԻրաքի հյուսիսում այս գիշեր տեղի ունեցած պայթյունից առնվազն 17 մարդ է զոհվել, 25-ը ստացել  մարմնական վնասվածքներ: Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է պայթուցիկներով լի  բեռնատարը:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել քրդական Վերդեք գյուղում` Մոսուլ քաղաքից 30 կմ արևելք: Զոհերի թվում կան կանայք և երեխաներ, պայթյունից ամբողջությամբ ավերվել են բազմաթիվ շենքեր:

Նախապես ապստամբները պլանավորել էին իրականացնել 2 պայթյուն, սակայն քրդական «Պեշմերգա» զինված խմբավորման անդամները կարողացել են չեզոքացնել 2-րդ մահապարտին:

Օգոստոսի 10-ին Մոսուլի մոտակայքում գտնվող մի այլ գյուղում` Խազնայում, 2 բեռնատար պայթեցվեց, ինչից զոհվեց 25 մարդ:

Դիտվել է 775 անգամ:
Print Friendly

Leave a Reply