Այսօր որպես կասկածյալներ ձերբակալվել են նաև նույն զորամասի ժամկետային զինծառայողներ` սերժանտ Վաչիկ Գաբրիելի Գրիգորյանը և շարքային Մովսես Աշոտի Բադալյանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 21, 2011 19:09

ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Մկրտիչի Մկրտչյանին սուր փսիխոզ ախտորոշմամբ Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով այսօր որպես կասկածյալներ ձերբակալվել են նաև նույն զորամասի ժամկետային զինծառայողներ` սերժանտ Վաչիկ Գաբրիելի Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաև պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ) և շարքային Մովսես Աշոտի Բադալյանը ՀՀ քրեական  օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով):

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՀՀ ՊՆ քննչական ծառայություն

 

 

Դիտվել է 1112 անգամ:
Print Friendly

Leave a Reply