Սեյֆ ալ-Իսլամին բռնել են Միսուրատի արվարձաններում

Օրվա լուր | | October 21, 2011 19:02

Հոկտեմբերի 21-ին «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը տարածել է Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիի ձերբակալման լուրը:Այդ տվյալների համաձայն Սեյֆ ալ-Իսլամին ձերբակալել են Զլիտան քաղաքի մերձակայքում `Միսուրատի մոտ: Ազգային անցումային խորհրդի մարտիկները  պատմել են ձերբակալության մասին և խոստացել ,որ առաջիկայում  հեռուստաալիքին կներկայացնեն կադրեր,որ նախկին բռնակալի որդին ձեռնաշղթայով է :  Մինչ այդ   Reutersգործակալությունը  հաղորդել էր ,որ  Սեյֆ ալ-Իսլամը փախել էր  դեպի հարավ:

Եվ ձերբակալությունը և փախուստը դեռևս հաստատված չեն: Նախկինում էլ Քադաֆիի հակառակորդները հայտարարել էին ,որ գիրի են վերցրել Սեյֆ ալ-Իսլամին,բայց նա անձամբ հերքել էր այդ լուրերը`հրավիրելով արտասահմանյան թղթակիցներին Տրպոլի զբոսանքի:

 

Դիտվել է 1130 անգամ:
Print Friendly

Leave a Reply