Կրթության առանձնահատուկ պայմաններին վերաբերող հարցերը` կոլեգիայի նիստում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 21, 2011 18:22


ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հրավիրվել է ՀՀ ԿԳ նախարարին կից կոլեգիայի նիստ, որտեղ քննարկվել և հավանություն է տրվել օրակարգային հիմնական հարցին` “Հանրակրթության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և “Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին” ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին առաջարկը: Հարցի մասին զեկուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը: Կոլեգիայի նիստին մասնակցել են նաև ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների, հաշմանդամ երեխաների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում կարևորվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսումնառությունը սովորական հանրակրթական դպրոցներում կազմակերպելու խնդիրը: Կոլեգիայի անդամներն ընդգծել են, որ վերջերս հաստատված հանրակրթության չափորոշիչը այդպիսի հնարավորություն ընձեռում է: Օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակը սահմանափակ կարողությամբ երեխաներին հասարակական կյանքում լիարժեք ներգրավելու և նրանց հասարակության լիարժեք անդամ զգալու հնարավորության ընձեռումն է:
Հաշվի առնելով քննարկման  ընթացքում ներկայացված դիտողություններն ու առաջարկները`  օրենսդրական փոփոխությունը կլրամշակվի և ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից սահմանված կարգով կներկայացնի կառավարության հաստատմանը:


Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply