Սիերա-Լեոնեում խորտակվել է երեխաներին փոխադրող նավը, զոհվել է 70 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 10, 2009 10:53

sierra_leone_mapՄոտ 70 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են, զոհվել է Սիրերա-Լեոնեյի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության պատճառով: Երկրի իրավապաշտպան մարմինները հաղորդել են, որ 150 ուղևոր ունեցող նավի շարժիչները դադարել են գործել, որից հետո այն ուժեղ փոթորկի մեջ է ընկել և շրջվել:

«Նավի վրա հիմնականում եղել են 8-16 տարեկան երեխաներ, որոնք Ֆրիթաուն էին վերադառնում 12 կմ հեռու տեղակայված Վաթերլոից, որտեղ անցկացրել էին ամառային արձակուրդները,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ,- 24 մարդ կարողացել է ափ հասնել, մյուսները համարվում են անհետ կորած: Աղետի գոտում փրկարարական աշխատանքները շարունակվում են»:

Նման պատահարներ, ինչպես հաղորդում է «Վեստի»-ն, Աֆրիկայում հաճախ են պատահում· դրանց հիմնական պատճառը համապատասխան տեխսպասարկման բացակայությունն է և նավերի գորբեռնումը` ավելի շատ շահ ստանալու նպատակով:

Դիտվել է 1246 անգամ:
Print Friendly

Leave a Reply