Սեյֆ ալ-Իսլամը Քադաֆին փախել է Լիբիայի հարավ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 21, 2011 18:04

Մուամարա Քադաֆիի որդիներից`Սեյֆ ալ-Իսլամը  փախել է Սիրտից հարավ  դեպի Նիգերի սահման,հաղորդում է Reuters -ը  հղում անելով Ազգային անցումային խորհրդի մի  բարձրաստիճան  սպայի:

Աբդուլ Մաջիդ Մլեգտան հայտարարել է ,որ սպանված բռնակալի տղան  կարողացել է թաքնվել սիրտի անկումից առաջ ,հավանական է , ուղևորվել է դեպի սահման մի քանի զրահապատ մեքենաներից  բաղկացած ավտոշարասյունով:

“Մենք նրան փնտրում ենք : Մեր զորքերը ամբողջովին պատրաստ վիճակում են”,-ավելացրել է սպան:

Մի օր առաջ ԶԼՄ-ները  հաղորդել էին ,որ ավտոշարասյունը,որում գտնվում է Սեյֆ ալ-Իսլամը,շրջափակված է ԱԱԽ-ի զինվորներով `Քադաֆիի վերջին ապաստանած քաղաքի մատույցներում,բայց այդ վարկածը հերքվեց:

Հոկտեմբերի 20-ին գնդապետ  Քադաֆին գերի ընկավ և սպանվեց,այդպիսի ճակատագրի արժանացավ նաև նրա ևս մի որդու`Մուստասիմին:

Երկու Քադաֆիների մարմինները տեղափոխել են Միսուրատ: Սպասվում է ,որ դիահերձումից հետո նրանց կթաղեն գաղտնի վայրում:

Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին համարվում էր գնդապետի ամենաազդեցիկ որդիներից մեկը և որ նա կդառնա հոր փոխարինողը:

 

Դիտվել է 1106 անգամ:
Print Friendly

Leave a Reply