Քադաֆիի թաղումը հետաձգվել է մի քանի օրով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 21, 2011 15:15

Հինգշաբթի օրը հայրենի Սիրտ քաղաքում  սպանված Մուամար Քադաֆիի թաղումը հետաձգվել է  մի քանի օրով:

Այդ մասին հայտնել է Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչը: Նրա խոսքով, մինչ թաղման հետ կապված բոլոր հարցերը կկարգավորվեն, նախկին առաջնորդի մարմինը կպահվի դիահերձարանում:

Մինչ այդ, Լիբիայում աշխատող արևմտյան ու արաբական լրագրողներին ցույց էին տվել  սպանված Քադաֆիին:

Իսկ «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը եթերում ցուցադրել է նրա դին: Լիբիական նոր իշխանությունների պաշտոնական եզրակացության համաձայն, Քադաֆին զոհվել է  գլխին ստացած վերքերից, ինչն էլ հաստատվել է դիահերձման ժամանակ:

Ցուցադրված կադրերը, որում մերկ գեներալը  հերձման հետքերով պառկած է գետնին,  բոլոր կասկածները կցրեն, ովքեր մինչ այդ կարծում էին, թե մահացած գեներալի լուսանկարները ֆոտոշոփի արդյունք են:

Իշխանությունները մտադիր են նրան թաղել ծածուկ  մի տեղ:

 

Դիտվել է 1085 անգամ:
Print Friendly

Leave a Reply