Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի խորհրդարանի հայ-կանադական բարեկամության խմբի նախագահի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | October 21, 2011 15:12

Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի անդամ, հայ-կանադական բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտի հետ:

Կողմերը մանրամասն քննարկել են հայ-կանադական հարաբերությունները եւ դրանց առավել խորացման ուղիները, երկու  երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը, բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման կարեւորությունը:

ՀՀ դեսպանը Հարոլդ Ալբրեխտին երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում շարունակական սկզբունքային դիրքորոշման համար: Ի պատասխան արծարծված հարցադրումների Հարոլդ Ալբրեխտը վերահաստատել է իր եւ բարեկամության խմբի անդամների անվերապահ աջակցությունը:

 

 

Դիտվել է 857 անգամ:
Print Friendly

Leave a Reply