Երևանում անցկացված ձյուդոյի Հայաստանի առաջնությունը չմասնակցեցին առաջատարները
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 21, 2011 14:51
Երևանի «Միկա» մարզադահլիճում հարաբերությունները որոշեցին Հայաստանի առաջնությունում հայտավորված 146 ձյուդոյիստներ: Նրանք ներկայացնում էին երկրի մարզերի 16 թիմեր: Կրկին մեդալների համար պայքարում տոն տվեցին Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Նոր Հաճընի և Հրազդանի պատվիրակները:
Հայաստանի հավաքականի ընդգծված առաջատարներ Արմեն Նազարյանի և Հովհաննես Դավթյանի բացակայության պայմաններում ինչ-որ չափով նվազել էր հետաքրքրությունը գոտեմարտերի նկատմամբ:
Նազարյանը և Դավթյանը նոյեմբերի 1-10-ը ուսումնամարզական հավաքի կմասնակցեն Իսպանիայի Մալագա քաղաքում: Ապա նրանք կուղևորվեն Ճապոնիա: Տոկիոյում մեր առաջատարները 20-օր կմարզվեն տեղի վարպետների հետ, ապա կմասնակցեն դեկտեմբերի 9-ին մեկնարկող «Մեծ սաղավարտի» վերջին փուլին, որը վարկանիշային է օլիմպիական խաղերի համար:






Facebook
Tweet This
Email This Post
