Կրծքի կաթի մեջ ցողունային բջիջներ են հայտնաբերվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 21, 2011 14:32

Արևմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ ցողունային բջիջներ կարելի է ստանալ նաև կրծքի կաթից: Նրանց կարծիքով, դա կօգնի պայքարելու աուտոիմունային, քաղցկեղի, շաքարախտի ու Պարկինսոնի  հիվանդությունների դեմ:

Մասնագետի խոսքով,  կրծքի կաթից ստացվող ցողունային բջիջներն ունակ են որոշակի պայմաններում վերածվել ոչ միայն կրծքի բջիջների, այլև հասուն կռճիկի, լյարդի, ողնուղեղի ու ենթաստամոքսագեղձի բջիջների:

«Եթե մեզ հաջողվի հասկանալ այդ բջիջների հատկությունները ու դրանց նշանակությունը կրծքի համար, կարող ենք դրանք օգտագործել իբրև ցողունային բջիջներով բուժելու  ինովացիոն մեթոդ»:

 

Դիտվել է 1303 անգամ:
Print Friendly

Leave a Reply