Կիմ Քարդաշյանը և Քրիս Խամֆրիսն ամուսնական խնդիրներ ունեն
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 21, 2011 14:27
Աշխարհահռչակ ֆոտոմոդել Կիմ Քարդաշյանը և հանրածանոթ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ Քրիս Խամֆրիսը շուրջ 8 շաբաթ է, որ ամուսնացել են, սակայն արդեն խուսակցություններ կան, որ նրանք բաժանվելու են: Թերևս, դրա համար հիմքեր կան: Բանն այն է, որ ամուսինները ներկայումս առանձին վայրերում են: Բասկետբոլիստը քիչ ժամանակ ունենալու, թե այլ պատճառով կնոջը չի ուղեկցել, երբ նա մեկնել է Դուբայ: Այդուհանդերձ, Քրիսին տեսել են Մայամիում և Նյու Յորքում գիշերային ակումբներում կանանց հետ զվարճանալիս: Բացի այդ, Խամֆրիսը Տորոնտո կատարած ուղևորության ժամանակ հանդիպել է իր նախկին ընկերուհուն` Բյանկա Կեմբերին: Ի դեպ, Քարդաշյանին և Խամֆրիսին վերջերս տեսել են Նյու Յորքի ռեստորաններից մեկում: Նրանց հետ են եղել Կիմի քույրը` Կորտնին և նրա ընկերը: Եթե վերջիններս իրար ձեռք բռնած են եղել ռեստորանում, ապա Քարդաշյանը և նրա ամուսինն միմյանց նկատմամբ անտարբերություն են դրսևորել:






Facebook
Tweet This
Email This Post
