10-ամյա աղջիկը 10 լեզվի է տիրապետում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 21, 2011 14:12

Թայվանցի 10-ամյա Սոնյա Յանը գիտի 10 լեզու: Սոնյան Անգլիա է տեղափոխվել, որպեսզի սովորի տարրական դասարանում: Մինչ տեղափոխվելը  նա արդեն գիտեր ճապոներեն, չինարեն, անգլերեն, ինչպես և թայվաներեն: «Հիմա նա ազատորեն տիրապետում է գերմաներենին, ֆրանսերենին, իսպաներենին, պորտուգալերենին, վերջերս էլ յուրացրել է նաև ղազախերենն ու Ուգանդայի  ազգության լեզուն, որ նա սովորել է  ընդամենը մի քանի շաբաթում»,- հայտնել է  լրատվամիջոցներից մեկը:

Աղջիկը կմասնակցի Լոնդոնում կայանալիք լեզվաբանական մրցույթի ավարտական փուլին: Դպրոցի փոխտնօրենը, որտեղ սովորում է աղջիկը, նրա մասին ասել է.«Սոնյան իսկապես էլ վառ կերպար է: Նա ճիշտ է արել, որ տեղափոխվել է`  դրանով իսկ հնարավորություն ստանալով դրսևորելու  իր ունակությունները»:

 

Դիտվել է 1363 անգամ:
Print Friendly

Leave a Reply