Արտգործնախարարն ընդունեց Իտալիայի Սենատի պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | October 21, 2011 14:27

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբադյանն ընդունեց Իտալիայի Սենատի պատվիրակությանը` Եվրոպական միության քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամներ Ռոսանա Բոլդիին,  Կրիստիանո դե Եկերին եւ Հայաստան-Իտալիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալբերտինա Սոլիանիին:

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իտալական բարեկամական կապերն ավանդական բնույթ ունեն, եւ Հայաստանը շահագրգռված է թե’ երկկողմ և թե’ բազմակողմ բնագավառներում Իտալիայի հետ փոխգործակցության զարգացմամբ եւ ընդգծեց խորհրդարանական ձեւաչափի կարեւոր նշանակությունը միջպետական համագործակցության զարգացման համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` իտալացի խորհրդարանականները նշեցին, որ Հայաստան են ժամանել Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցությունը խթանելու, Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունների ներկա վիճակը եւ հեռանկարները քննարկելու, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ծանոթանալու նպատակով, եւ հավաստիացրեցին, որ շարունակելու են իրենց նպաստը բերել Հայաստանի եւ Իտալիայի միջեւ բարեկամական հարաբերությունների խորացման գործին:

Հանդիպմանը քննարկում ծավալվեց հայ-իտալական հարաբերությունների առավել ամրապնդման, Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության,  տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ:

 

Դիտվել է 1244 անգամ:
Print Friendly

Leave a Reply