ՀՀ ԱԳՆ-ում անցկացվեց սեմինար՝ նվիրված սահմանային անվտանգության խնդիրներին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 21, 2011 15:10

Հոկտեմբերի 21-ին` ՆԱՏՕ-ի շաբաթ միջոցառման շրջանակներում, ՀՀ ԱԳՆ-ում անցկացվեց սեմինար՝ նվիրված սահմանային անվտանգության խնդիրներին: Սեմինարի համակազմակերպիչներն էին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և ՆԱՏՕ-ի Միջազգային անձնակազմը:

Սեմինարին մասնակցության նպատակով Երևան էր ժամանել ՆԱՏՕ-ի պատվիրակությունը՝ Պաշտպանական քաղաքականության և պլանավորման ստորաբաժանման պաշտպանական քաղաքականության և կարողությունների բաժնի ղեկավար պրն Սթիվեն Սթըրմի գլխավորությամբ:

Աշխատանքային երկու նստաշրջանների ընթացքում` ընդհանուր Տեղեկատվության հավաքման, ռիսկերի գնահատման և ռեսուրսների տեղաբաշխման արդյունավետության բարձրացում թեմայի շրջանակներում, քննարկվեցին պետական սահմանների համալիր կառավարման, ռիսկերի վերլուծության մոդելի մշակման և այլ խնդիրներ:

Հոկտեմբերի 20-ին ՆԱՏՕ-ի պատվիրակության ղեկավար Սթիվեն Սթըրմը դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ Դիվանագիտական ակադեմիայի ունկնդիրների առջև` նվիրված Լիսաբոնի գագաթաժողովի որոշումների լույսի ներքո ՆԱՏՕ-ի օրակարգային առաջնահերթ հարցերին, Դաշինքի կողմից իրականացվող գործողություններին:

Նույն օրը ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչները, պատվիրակության անդամները և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չառլզ Լոնսդեյլը այցելեցին ՀՀ խաղաղապահ բրիգադ և ծանոթացան նրա գործունեությանը:

 

 

 

Դիտվել է 796 անգամ:
Print Friendly

Leave a Reply