ՀԴՄ-ներ չտալու համար կասեցվել է 700 օբյեկտի գործունեություն
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 9, 2009 19:39
Այս տարվա առաջին կիսամյակում կասեցվել է շուրջ 700 օբյեկտի գործունեությունը, որոնցից 76-ի դեպքում` երկրորդ և ավելի անգամ խախտումներ հայտնաբերելու պատճառով:
ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեից «Արմենպրես»-ին ասել են, որ միայն օգոստոս և սեպտեմբեր ամիսներին 5 կամ 10 օրով կասեցվել է 124 ընկերության գործունեությունը:
Աշխատանքը կասեցրած ընկերությունների 90%-ից ավելին գործում են մանրածախ առևտրի ոլորտում: Պետեկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ավելացել են կասեցումները վարսավիրանոցներում, հանրային սպասարկման, ավտոսպասարկման, գազալիցքավորման և բենզալացման կետերում:
2008թ. առաջին 8 ամիսների համեմատ 2009-ի նույն ժամանակահատվածում դրամական հասույթներն աճել են 40 մլրդ դրամով, ինչի արդյունքում ակնկալվում են ավելի քան 3 մլրդ դրամի լրացուցիչ հարկային մուտքեր:






Facebook
Tweet This
Email This Post
