Պարսկական ծոցում նավ է խորտակվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 21, 2011 12:59

Պարսկական ծոցում  խորտակվել է իրանական նավ, որի վրա 72 մարդ կար: Ինչպես հաղորդում է «ԻՌՆԱ»գործակալությունը,  60 մարդ փրկվել է , իսկ 12-ը անհետ կորած են:

Դեպքը կատարվել է հինգշաբթի օրվա երկրորդ կեսին, 28 կմ հեռավորության վրա Բուշեր նահանգի Ասալուե քաղաքից: Նավահանգիստների և նավերի նահանգային վարչության պետ Մոհամեդ Ռաստադը նշել է, որ «Կուշա-1»նավը  նաֆթային  պլատֆորմներից  մեկից բանվորներին ափ էր  տեղափոխում, բայց անհայտ պատճառներով այն խորտակվել է:

Դեպքի վայրում փնտրում են անհետ կորածներին, փրկարար աշխատանքներին մասնակցում են մի քանի փրկարար նավեր, բուկսիր և ուղղաթիռ, որը թռել է Կիշ կղզուց:

Այժմ արդեն հայտնի է դարձել, որ հինգ մարդ խեղդվել է , երեքը` անհետ կորած են և ևս վեց մարդ գտնվում են խորտակված նավի ամբարում:

Ինչպես հաղորդում է  Fars-ը, մահացածների և անհետ կորածների մեջ վեցը Հնդկաստանի քաղաքացիներ են : Նախնական տվյալների համաձայն,  արտակարգ դեպքի պատճառը նավի գերբեռնվածությունն է եղել. այն  բեռնված է եղել գազատարի մոնտաժման  սարքավորումներով:

Փրկարար աշխատանքներին  խոչնդոտում են փոթորկոտ եղանակը  և  մութն ընկելը:

Դիտվել է 1074 անգամ:
Print Friendly

Leave a Reply