Զինծառայող է ձերբակալվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 21, 2011 12:16
ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Մկրտիչի Մկրտչյանին սուր փսիխոզ ախտորոշմամբ Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով հոկտեմբերի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով) նախատեսված հանցագործության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Ռաֆայելի Առաքելյանը:
ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից հաղորդում են, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:






Facebook
Tweet This
Email This Post
