Հունաստանի խորհրդարանն ընդունել է բյուջետային ծախսերի նվազեցան միջոցառումների փաթեթը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 21, 2011 11:58

Նոր որոշումն ընդունվել է  բողոքի խոշորածավալ ցույցերի ու Աթենքի կենտրոնում կատարվող անկարգությունների ֆոնին:

Հերթական, այս անգամ 8 մլրդ-անոց տրանշի համար  հույների աշխատավարձերն ու թոշակները կնվազեն,  պետական սեկտորում կկրճատվեն հազարավոր աշխատատեղեր:

Երբ պատգամավորներն ընդունում էին այդ որոշումը, փողոցում անկարգություն էր, ամբոխը փորձում էր սողոսկել խորհրդարան:

Շենքին հարակից հրապարակը զբաղեցրել էին ձախ շարժման կողմնակիցները: Զանգվածային կռիվ է սկսվել, գործի են դրվել քարեր, մահակներ ու «Մոլոտովի կոկտեյլներ»: Ոստիկանությանը մեծ դժվարությամբ է հաջողվել կարգուկանոն  հաստատել, սակայն դժվար թե դա երկար տևի:

Հոկտեմբերի 20-ի տվյալներով, տուժել է 100 մարդ, կա մեկ զոհ: Ինչ վերաբերում է Հունաստանին  հետագայում ֆինանսական օգնություն հատկացնելուն, ապա ԵՄ առաջատար երկրները դրանով զբաղվելու են  կիրակի`  հոկտեմբերի 23-ին,  Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում:

 

Դիտվել է 823 անգամ:
Print Friendly

Leave a Reply