Գեղեցկության մրցույթի մասնակիցը հրաժարվել է քնել հովանավորների հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 21, 2011 11:38

19-ամյա գեղեցկուհին, որը պետք է իր երկիրը ներկայացներ գեղեցկության միջազգային մրցույթին, հրաժարվել է մասնակցությունից, երբ նրան բացատրել են, որ հաղթանակի համար պետք է քնի կարևոր մարդկանց հետ:

Բրիտանուհի Էյմի Ուիլերթնը հայտարարել է «Miss Asia Pacific World» մրցույթին մասնակցելուց հրաժարականի մասին: Նա պատմել է, որ երբ Հարավային Կորեա են ժամանել, որտեղ պետք է կայանար աշխարհի գեղեցկուհիների մրցույթը, միջոցառման հովանավորների ու կազմակերպիչների կողմից բազմիցս է սեքսուալ հետապնդումների ենթարկվել: Տեղական ոստիկանություն դիմելու ժամանակ նույնպես նա ականատես է եղել, թե ինչպես են օրենքի պաշտպաններին կաշառում, որոնք էլ, ի վերջո, սուսուփուս հեռանում են:

Երկյուղելով իր  անվտանգության համար`  աղջիկն աճապարել է հարազատ Բրիտանիա վերադառնալ:

 

 

Դիտվել է 1439 անգամ:
Print Friendly

Leave a Reply