Լինդսի Լոհանը հավաքարարություն է անելու դիահերձարանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 21, 2011 11:23

Դա սարսափելի է հնչում, սակայն դատարանի որոշմամբ  Լոհանը 16 ժամ պետք է աշխատի դիահերձարանում` որպես հավաքարար:

Եղել է ժամանակ, երբ Նաոմի Քեմփբլին ստիպել են զուգարանները մաքրել, իսկ Ջորջ Մայքլին`փողոցները: Սակայն դիահերձարաններ սովորաբար աստղերին չեն ուղարկում: Ու այստեղ էլ Լոհանը ոչ հաճելի բացառություն է դարձել:

Դատարանի դահլիճից նրան հանել են ձեռնաշղթաներով, սակայն բանտ չեն տարել. նա ազատվել է գրավի դիմաց: Հաջորդ դատալսումը նշանակված է նոյեմբերի 2-ին: Դատավորը խորհուրդ է տվել պատրաստվել դրան  հասարակական աշխատանքներ կատարելով, այսինքն` առաջիկա շաբաթներին նա ստիպված է լինելու մաքրել դիահերձարանի հատակը:

Իսկ նախապատմությունը հետևյալն է. երբ Լոհանին հերթական անգամ բռնեցին ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելիս,  նա արհամարհեց դատալսման ներկայանալու ծանուցումը: Դրա համար նրան լրջորեն պատժեցին: Դերասանուհուն ճաղերի ետև ուղարկեցին, իսկ ազատության մեջ նա պետք է հակաալկոհոլային թևնոց կրեր:

Այս տարի նա բռնվեց ոսկյա շղթա թռցնելու պահին, ինչի համար նրան պատժեցին` դատապարտելով 360 ժամ հասարակական աշխատանք կատարելուն և պայմանական ժամկետ տվեցին:

Դատարանում պարզվեց, որ նա կրկին չի ենթարկվել ու ազատ է արձակվել  գրավի դիմաց: Նոյեմբերի 2-ին դատարանը կրկին կլսի սկանդալային դերասանուհու գործը:

 

Դիտվել է 1256 անգամ:
Print Friendly

Leave a Reply