Հրապարակվել են ուշագրավ լուսանկարներ «Տիտանիկի» խորտակման վայրից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 21, 2011 10:44

Ինտերնետում հայտնվել են ուշագրավ լուսանկարներ, որոնք կատարվել են «Տիտանիկի» խորտակման վայրում`  դեպքից մի քանի ժամ անց:

Լուսանկարներից մեկում երևում է սառցալեռը, որն էլ, ամենայն հավանականությամբ, ողբերգության պատճառ է դարձել: Մի կադրում երևում է  մարդկանցով  լի 2 նավակներ: Լուսանկարները կատարվել են «Կարպատի» նավից, որն առաջինն է հասել դեպքի վայր ու իր տախտակամածի վրա ընդունել 1912-ի ապրիլի 15 –ին տեղի ունեցած ողբերգությունից հրաշքով փրկվածներին:

Երկրորդ կադրում «Կալիֆոռնիա» նավն է, որը, SOS ահազանգը չնկատելով, շարունակել է ընթացքը խորտակվող «Տիտանիկի» կողքով:

Այս եզակի լուսանկարների հետ մի նամակ է, որը գրված է առաջին կարգի ուղևորներից մեկի` Ջոն Սնայդերի ձեռքով: Նա «Տիտանիկում» իր կնոջ` Նելի հետ անցկացնում էր մեղրամիսը: Ջոնը մանրամասն նկարագրում է դեպքը, թե ինչպես  է ջրի տակն անցնում այդ հսկայական նավը ու ինչպես են մեկը մյուսի հետևից  զոհվում ուղևորները: 99 տարի նամակը պահպանվել է ընտանեկան արխիվում:  Այժմ այն վաճառքի է հանվել:

 

 

 

 

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply