Աշխարհի ամենահարուստ մարդը 10 մլրդ դոլար է կորցրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 21, 2011 10:24

Աշխարհի ամենահարուստ մարդու` մեդիամագնատ մեքսիկացի Կառլոս Սլիմի կարողությունը, ըստ Forbes-ի տվյալների, վերջին 8 ամիսների ընթացքում նվազել է 10,7 մլրդ դոլարով:

Փետրվարի վերջին Սլիմի մեդիակայսրությունը գնահատվում էր 74 մլրդ, ինչը հարստության բացարձակ ցուցանիշ էր: Հիմա Սլիմին հարստությամբ գերազանցել է   Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որի կարողությունը նույն ժամանակահատվածում ավելացել է 4 մլրդ-ով ու հոկտեմբերին կազմել 60 մլրդ:

Մեծ վնաս (7,5 մլրդ) է կրել Սլիմն իր սեփական Amеrica Mоvil ընկերության բաժնետոմսերի  գնի նվազման պատճառով, որոնք Նյու Յորքի բորսայում փետրվարի 14-ից ընկել են 17%-ով:

 

Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply