ԱՄՆ ՄԶԳ ՀԱՅԱՍՏԱՆԸ նշում է մասնավոր-պետական գործընկերության շաբաթը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 21, 2011 9:21

Այս շաբաթ, իր 50-րդ տարեդարձի կապակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն  կարևորում է աշխարհում  զարգացման խթանման հարցում մասնավոր-պետական գործընկերությունների դերը:  Տաս տարի առաջ Գլոբալ Զարգացման  Գործընկերության ծրագրի ստեղծումից ի վեր, ԱՄՆ ՄԶԳ-ն առաջատար է հանդիսացել է  մասնավոր-պետական գործընկերության ոլորտում: ԱՄՆ ՄԶԳ-ն 1000-ից ավելի գործընկերություն է հիմնել  3000-ից ավելի գործընկերների հետ` ներգրավելով միլիարդավոր դոլարներ և  բարելավելով աշխարոհում միլիոնավոր մարդկանց կյանքը:

 

Մասնավոր-պետական գործընկերությունները խթանում են օտարերկրյա ներդրումները, ինչպես նաև   նոր  գործընկերների մուտքը ներքին շուկա: Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ-ն  ռեսուրսներ է ներգրավել  գործընկերների միջոցով` մասնավոր  հատվածի աճը և շրջակա միջավայրի պահպանումը խթանելու, էներգետիկ արդյունավետությունը բարելավելու, ինչպես նաև   կանանց առողջությունն ու բարեկեցությունը բարելավելու համար:

 

Տեխնոլոգիայի և նորարարության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ-ն  հիմնադրել է Մայքրոսոֆթ Իննովացիոն Կենտրոնը (ՄԻԿ)` Մայքրոսոֆթ Հայաստանի հետ համագործակցությամբ: ՄԻԿ-ը օժանդակում է փոքր և միջին ձեռնարկություններին և մասնագետնորին` նորարական ապրանքներ և ծառայություններ ստեղծելու և դրանք շուկայում ներկայացնելու հարցում:

 

Առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանը  համագործակցել է Ուորլդ Վիժն կազմակերպության հետ  գյուղերում առողջապահական ծառայությունների բարելավման հարցում, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հետ կանանց առողջության բարելավման և Թուֆենքյան բարեգործական հիմնադրամի ու Հայաստանի Միջազգային Կանանց Ասոցիացիայի հետ` ընտանեկան բռնությունը կանխարգելելու հարցում:  Հայկական ակնաբուժական նախագծի հետ վերջերս ավարտված գործընկերությունն ուղղված էր Հայաստանում աչքի հիվանդությունների ախտորոշմանն ու բուժմանը:

 

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելությունը նշում է Գլոբալ Զարգացման Միավորումների ծրագրի 10 տարին` գնահատելով նախորդ ձեռքբերումներն ու ներկայիս գործընկերությունները, և շարունակում է փնտրել է մասնավոր հատվածի նոր գործընկերներ, որոնք իրենց բացառիկ փորձով կօժանդակեն Հայաստանի տնտեսական, ժողովրդավարական և սոցիալական առաջընթացին:

 

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply