Լիբիացիները ծաղրուծանակի են ենթարկել Մուամար Քադաֆիի դին(տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 21, 2011 9:20

Տեսանյութում, որը նկարահանել են ապստամբները, տեսանելի է, թե ինչպես են լիբիացիները պղծում Քադաֆիի մեռած մարմինը, քարշ տալիս գետնով ու քացիներ հասցնում:

Այսօր հարազատ Սիրտ քաղաքից ոչ հեռու լիբիացի ապստամբները սպանել են Ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին ու նրա որդուն` Մուաթասիմին: Առավոտյան ՆԱՏՕ-ի զորքերը հայտնաբերել են այն վայրը, ուր գտնվում էր Քադաֆին ու նրա համախոհները: Նրա ավտոմեքենան, որը փորձում էր փախչել Սիրտից, կասեցվել է նատոյական օդուժով: Օդային հարվածների արդյունքում գեներալի ավտոշարասյունը  լրիվ ոչնչացվել է: Նրան ուղեկցողների մեծամասնությունը` նույնպես:

Ինքը` Քադաֆին,  մի խմբով փորձել է թաքնվել կեղտաջրերի  դեն նետված խողովակի մեջ: Տեղ հասած դաշտային հրամանատարները իսկույն նրան ու նրա համախոհներին գերեվարել են: Պաշտոնական տվյալների համաձայն, Քադաֆին մահացու վիրավորվել է իր դաշնակիցների ու կառավարական գրոհայինների փոխհրաձգության ժամանակ: Նախկին լիբիական նախագահը մահացել է հիվանդանոցի ճանապարհին` արյան մեծ կորստից: Սակայն տեսանյութում երևում է, թե ինչպես են ապստամբները պղծում նրա մարմինը: Տեսանյութը խոսում է այն մասին, որ Քադաֆին մահացել է ՆԱՏՕ-ի ու ապստամբների ձեռքով`  նրան բռնելու պահին:

 

Դիտվել է 1504 անգամ:
Print Friendly

Leave a Reply